Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«168 ժամ». Սոցապում 100 հազար դրամով 50 մլն դրամանոց գործարք են կեղծում

«168 ժամ». Սոցապում 100 հազար դրամով 50 մլն դրամանոց գործարք են կեղծում

10:38 | 11.05.2019 | Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Սոցիալական ոլորտը հսկող հեղափոխական պաշտոնյաներն իրենց ոլորտում դեռեւս չեն տիրապետում իրավիճակին, ինչից հմտորեն օգտվում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Թվայնացված կենսաթոշակային համակարգի գործարկումը բիզնես հետաքրքրություն է դարձել ոմանց համար:

50 մլն դրամանոց բյուջեով էլեկտրոնային կենսաթոշակի բազայի ծրագրային ապահովումը հեղափոխական ղեկավարները 2018 թվականին որոշել են խլել արխիվները թվայնացնող ընկերության ձեռքից եւ տալ մեկ այլ ընկերության: Իսկ նպատակն իրագործվել է գնումների գործընթացում մանիպուլյատիվ մեխանիզմների միջոցով:

Տարեսկզբից մի նոր սպասարկող ընկերության դաշտ բերելը խնդիրներ է հարուցել Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) համար: 168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ պետգնումներում կասկածելի ձեւերով շահած ընկերությունը, որն իր կենսագրության մեջ համակարգիչ սարքելուց այն կողմ երբեք չի անցել, ի վիճակի չի եղել տանել ստանձնած բեռը: Ծրագրի ապահովման ձախողումը նկատվել է առաջին իսկ ամսվա ընթացքում: Ավելին, պետգնումներով շահած այս ընկերությունը, որոշ տեղեկութունների համաձայն, ունեցել է նաեւ կադրային կրիզիս, բայց մինչեւ բացահայտ կազուսի առաջ կանգնելը՝ իր թույլ կողմերը մրցույթում խնամքով թաքցրել է:

Նշենք, որ բազաների անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ սպասարկումը մինիմում միլիոնների շեղումով բյուջեի փոշիացման կարող է բերել եւ փողերի լվացման դաշտ ստեղծել՝ նպաստառուների ու թոշակառուների հաշվին: Այլ կերպ ասած՝ տեղեկատվական շտեմարանների բազան կարգավորում է ողջ ոլորտի աշխատանքները եւ համարվում է սոցիալական ոլորտի գործարկման սիրտը, եւ եթե այն կանգ առնի, կնշանակի՝ կանգնել է ողջ համակարգի գործառույթը: Ուստի պետությանը կրախի առաջ չկանգնեցնելու համար, միջամտություններից հետո ձախողած ընկերությանն օգնության է հասնել բազաները նախկինում սպասարկած IT մասնագետների թիմը:

Հաջորդ քայլափոխին Գործադիրը՝ ստեղծված իրավիճակը չլրջացնելու համար, ստիպված որոշում է ընդունել՝ էլեկտրոնային կենսաթոշակի բազայի սպասարկումը վերադարձնել նորից նախկինում սպասարկած IT անձնակազմին, մանավանդ, որ նրանց ձեռքից խլվել էր՝ արհամարհելով նաեւ օրենքով նախատեսվող նրանց հեղինակային իրավունքի գործոնը: Եվ զավեշտային այն է, որ իրականում նույն մրցույթին մասնակցած այս երկու ընկերությունների առաջարկած գների միջեւ եղել է ընդամենը 100-200 հազար դրամի տարբերություն, բայց, չգիտես ինչու, Սոցիալական ապահովության ծառայության այդ ժամանակվա պետ Արման Բոշյանն ինչ-որ հանգամանքից ելնելով՝ նախապատվությունը տվել է փորձառության ու կադրային ռեզերվի պակաս ունեցող ընկերությանը, որն այդպես էլ չկարողացավ դուրս գալ իր վերցրած բեռի տակից:

Թե ո՞րն է եղել այս ընկերությանը պետության դիրքից «պադդերժկա անելու պայմանը» եւ, առհասարակ, ինչո՞ւ է հեղափոխական չինովնիկն այդքան հեշտությամբ պետական նշանակության կարեւորագույն ինֆորմացիան հասանելի դարձրել ամեն մեկին, երբ գոյություն ունի ազգային անվտանգության խնդիր, կպարզենք առաջիկա օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси