Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շվեդիան վեց ամսով կերկարացնի վերահսկողությունը սահմաններին

Շվեդիան վեց ամսով կերկարացնի վերահսկողությունը սահմաններին

15:47 | 09.05.2019 | Քաղաքականություն

Շվեդիայի կառավարությունը վեց ամսով կերկարացնի վերահսկողությունը սահմաններին։ Այս մասին SVT հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ներքին գործերի նախարար Միքայել Դամբերթը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ապաստան խնդրողներն ավելի քիչ են, բայց նախկինի պես գոյություն ունի սպառնալիք Շվեդիայի համար, եւ ոչ վերջին հերթին՝ հիմա, երբ «Իսլամական պետություն« ահաբեկչական կազմակերպությունը» ոչնչացվել է»,- նշել է նա։

Ամեն շաբաթ թագավորության սահմաններին ոստիկանությունը կանգնեցնում է 150-200 միգրանտի։ 2015-ին երկիր, որը 9,8 մլն բնակչություն ունի, եկել է 163 հազար փախստական։ Դա ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում մեկ բնակչի հաշվով։ 2016, 2017 եւ 2018 թվականներին այստեղ եկել է 29, 26 եւ 21 հազար մարդ համապատասխանաբար։

Միգրացիոն հոսքը սահմանափակելու համար Շվեդիայի կառավարությունը 2016-ի հունվարի սկզբին սահմանային վերահսկողություն է սահմանել եւ խստացրել փախստականներին ընդունելու կանոնները։ 2018 թվականի հուլիսի 20-ից փախստականների համար թագավորությունում մտցվել է ժամանակավոր կեցության իրավունք մշտականի փոխարեն, ինչպես նաեւ բարձրացվել են եկամուտների չափերի պահանջները, որոնք պետք է ունենան հարազատներին երկիր բերել ցանկացող միգրանտները։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси