Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀԿ-ին թողեք՝ հանգիստ գնան պատմության գիրկը. Արայիկ Հարությունյան

ՀՀԿ-ին թողեք՝ հանգիստ գնան պատմության գիրկը. Արայիկ Հարությունյան

15:40 | 09.05.2019 | Քաղաքականություն

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այստեղ «իսկանդերը» արտադրենք: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ կրթության ոլորտում կա որոշակի դրական տեղաշարժ՝ կրթօջախներին՝ մշակութային հիմնարկների տոմսերի տրամադրումը, բայց այդ մտահղացումն էլ եղել է ՀՀԿ-ինը, ինչպես նաեւ, որ ՀՀԿ-ն կարողացել է «Իսկանդեր» ներմուծել Հայաստան, իսկ նոր իշխանությունը դա էլ չի արել:

«Եթե իրենց լսեք՝ աշխարհն իրենցից է սկսել: Եկեք թողենք՝ հանգիստ գնան պատմության գիրկը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այստեղ իսկանդերը արտադրենք: Նկատի չունեմ հենց բուն այդ զենքը, այլ բոլոր ոլորտներում մենք պետք է կարողանանք այդ ոլորտի «իսկանդերը» արտադրենք»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով Մարուքյանի այսօրվա արած այն հայտարարությանը, որ գյուղացիաբանվորական բանակը ըստ էության որեւէ փոփոխության չի ենթարկվել, Հարությունյանն ասաց, որ փոփոխությունները, որ տեղի են ունենում՝ որակական փոփոխություններ են.

«Բանակում գիտական վաշտի ստեղծումը կլինի մեծ փոփոխություն, եւ մենք պարբերաբար քննարկում ենք դա նախարար Տոնոյանի հետ: Այսօր դպրոցը ավարտում են նաեւ լավ տեխնիկական գիտելիք ունեցող աշակերտներ, որոնք պետք է իրենց գիտելիքը օգտագործեն նաեւ բանակում»,- ասաց նախարարը, եւ ավելացրեց, որ Կրթության նախարարությունը առավելագույնը պետք է անի բանակին աջակցելու համար: Նա նշեց, որ նախնական մասնագիտականները նախկինում չէին ավարտում, գնում էին բանակ: Հիմա պետք է այնպես անեն, որ ավարտեն, եւ լավ մասնագետներ գնան:

«Թե դպրոցից, թե բուհերից, թե միջին մասնագիտական հաստատություններից, բանակ գնացողները պետք է լավ գիտելիք ունենան, բանակը այսօր դրա կարիքը ունի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси