Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շուշիի ազատագրումը բացառիկ հոգեբանական հաղթանակ էր. Արամ Սարգսյան

Շուշիի ազատագրումը բացառիկ հոգեբանական հաղթանակ էր. Արամ Սարգսյան

15:34 | 09.05.2019 | Քաղաքականություն

Շուշիի ազատագրումը բացառիկ հոգեբանական հաղթանակ էր, այն ցույց տվեց, որ մենք ի զորու ենք ինքներս մեզ պաշտպանելու, և մեր եղածը հետ վերցնելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին Ստեփանակերտում NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Շուշին շատ կարևոր էր բոլորիս համար, Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող հայության համար։ Շուշիից հետո մեր հարևանները սկսեցին դիմել, տարբեր դռներ թակել՝ մեզ մեղադրելով ագրեսիայի մեջ, սակայն մենք ցուց տվեցինք, որ մենք կարող ենք ինքներս մեզ պաշտպանել, ի զորու ենք մեզ պաշտպանելու, ի զորու ենք եղածը հետ վերցնելու»,–ասաց նա։

Արամ Սարգսյանի խոսքով՝ Շուշիի ազատագրումը նաև հոգեբանական հաղթանակ էր.

«Սա բացառիկ հոգեբանական հաղթանակ էր, որը տեղի ունեցավ բոլորից ուղեղներում. մենք հասկացանք, որ լաց լինելը, բողոքելը, պատմության դասերն անընդհատ ի ցույց դնելը, աշխարհին խնդրելը, որ մեզ օգնեն  ոչ մի բան է»,–ասաց Արամ Սարգսյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси