Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13–ին

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13–ին

15:20 | 09.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին NEWS.am–ին  ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ երկրորդ նախագահը կմասնակցի դատավարությանը։

Նշենք, որ այդ օրը դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նշենք, որ նախկինում նան որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси