Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եվրամիությունը հավատարիմ է Իրանի դեմ պատժամիջոցները հանելու պարտավորություններին

Եվրամիությունը հավատարիմ է Իրանի դեմ պատժամիջոցները հանելու պարտավորություններին

15:08 | 09.05.2019 | Քաղաքականություն

Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հավատարիմ են Իրանի դեմ պատժամիջոցները հանելու իրենց պարտավորություններին եւ ափսոսում են ԱՄՆ-ի կողմից հակաիրանական սահմանափակիչ միջոցների վերականգնման համար, ասել են այդ երկրների ԱԳՆ ղեկավարները եւ ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

«Միեւնույն ժամանակ, մենք հիշեցնում ենք մեր ամուր հավատարմությունը համաձայնագրին, այդ թվում՝ նրան, ինչ վերաբերում է պատժամիջոցնեը հանելուն՝ ի շահ Իրանի ժողովրդի։ Այս առնչությամբ մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ-ը վերականգնել է պատժամիջոցները ԳՀՀՊ-ից դուրս գալուց հետո»,- ասվում է նրանց համատեղ հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր «որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին»՝ միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակում։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաեւ հայտարարել է, որ 60 օր է տալիս եվրոպական երկրներին բանակցությունների համար։ Համապատասխան տեղեկությունը հասցվել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Չինաստանին եւ Ռուսաստանին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси