Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը հայտնվել է «սպիտակ օձիքավորների» բանտում

Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը հայտնվել է «սպիտակ օձիքավորների» բանտում

17:00 | 07.05.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենն սկսել Է կրել իր պատիժը բանտում, որը գտնվում է Նյու Յորքից 115 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած Օթիսվիլ բնակավայրի շրջանում, հայտնել է Associated Press գործակալությունը:

Բանտը հայտնի է որպես «սպիտակ օձիքավորների» կալանավայր, ուստի այնտեղ բանտարկության ռեժիմն այնքան էլ խիստ չէ, նշում Է գործակալությունը:

«Ես հույս ունեմ, որ երբ վերադառնամ իմ ընտանիքի ու ընկերների մոտ, մեր երկրում այլևս չի լինի այլատյացություն, անարդարություն ու կեղծիք: Ասելու շատ բան է մնում, և ես սպասում եմ այն օրվան, երբ կկարողանամ հայտնել ճշմարտությունը»,- բանտ գնալուց առաջ ասել է Քոենը լրագրողներին։

Քոենը բանտարկության է դատապարտվել հարկերից խուսափելու, նախընտրական արշավի ֆինանսավորման օրենքները խախտելու և կաշառքներ տալու մեղադրանքներով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси