Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գների և ֆինանսական կայունությունը տնտեսական զարգացման նախապայմանն է. Ներսես Երիցյանի պատասխանը` Պ. Ղազարյանին

Գների և ֆինանսական կայունությունը տնտեսական զարգացման նախապայմանն է. Ներսես Երիցյանի պատասխանը` Պ. Ղազարյանին

16:40 | 07.05.2019 | Քաղաքականություն

Ազգային ժողովում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին խնդրեց պարզաբանել Հանրային հեռուստաընկերության լուրերի ծրագրի տնօրեն Պետրոս Ղազարյանի այն հայտարարությունը, թե ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականությունը չի նպաստում տնտեսության զարգացմանը և միտված է միայն օրենքով սահմանված գների կայունությանը և բանկային համակարգի կայունության ապահովմանը։ 

Ներսես Երիցյանը պատասխանեց, որ գների և ֆինասական կայունությունը հենց տնտեսության զարգացման նախապայմանն է։ «Նման դրվագներ մեր երկրում եղել են, որը տարել է աղքատության, արդյունաբերության հիմքի քանդման և ընկերությունների կապիտալի դեգրադացիայի, որ ընկերությունները հիմա հիմնականում վարկավորման միջոցով են անում իրենց ֆինանսավորումը»,-ասաց Երիցյանը։ 

Եղիշե Սողոմոնյանը խնդրեց, որ հարկ եղած ժամանակ հրապարակայնորեն հիմնավորեն, որպեսզի հանրության մոտ տարակարծություն չձևավորվի։ 

«Բազմաթիվ անգամ հիմնավորել ենք, հարցադրումները նորություն չեն, մեր եռամսյա հաշվետվություններում ևս պարզաբանում ենք, սեմինարներ ենք անում, նման խնդիր չկա, որ չենք բացել, այլ հարց է, որ կան մարդիկ, որ մնում են իրենց նույն կարծիքին, և մենք չենք կարող բոլորի կարծիքը փոխել, եթե պատրաստ չեն փաստերի հետ հաշվի նստելու, վերլուծության ենթարկելու»,- ասաց ԿԲ փոխնախագահը՝ հավելելով, որ իրենք բաց են ցանկացած բանավեճի, քննարկման։

«ԿԲ մանդատը օրենքով է սահմանված և այն տրամաբանությամբ, որ կարողանանք երկարաժամկետ կայուն, զարգացում և տնտեսական աճ ունենանք, և եթե տնտեսագիտական ֆունդամենտալները կասկածի տակ են, դնում պատրաստ ենք մեր փորձով էլ հիմնավորել»,-ասաց նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси