Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լավրովը և Պոմպեոն մայիսի 14-ին Սոչիում բանակցություններ կվարեն

Լավրովը և Պոմպեոն մայիսի 14-ին Սոչիում բանակցություններ կվարեն

16:23 | 07.05.2019 | Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծրագրել են բանակցություններ վարել մայիսի 14-ին՝ ՌԴ Սոչի քաղաքում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունում աղբյուրը:

«Լավրովի և Պոմպեոյի բանակցությունները կընթանան մայիսի 14-ին՝ Սոչիում: Այս մասին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ֆինլանդիայում հանդիպման ժամանակ»,- նշել է գործակալության աղբյուրը:

Հիշեցնենք, որ երեկ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում: Նրանց դեմ առ դեմ հանդիպումը մոտ 1 ժամ էր տևել:

Հայտնի է, որ Լավրովն ու Պոմպեոն պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում, իսկ երեկվա հանդիպումից առաջ նրանց վերջին դեռ առ դեմ հանդիպումը կայացել էր 2018թ.-ի հուլիսին՝ Հելսինկիում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի շրջանակում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси