Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օպերայում խախտումների վերաբերյալ Մշակույթի նախարարությունը վարչապետին ապատեղեկատվություն է ներկայացրել. Օպերայի անձնակազմ

Օպերայում խախտումների վերաբերյալ Մշակույթի նախարարությունը վարչապետին ապատեղեկատվություն է ներկայացրել. Օպերայի անձնակազմ

16:17 | 07.05.2019 | Քաղաքականություն

Դիրիժոր Հարություն Արզումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցին, ասաց, որ Մշակույթի նախարարությունը վարչապետ Փաշինյանին ապատեղեկատվություն է ներկայացրել Օպերայում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: 

«Մեր նպատակն է պարոն վարչապետին ներկայացնել ճիշտ ինֆորմացիա, որ նա ստիպված չլինի եթերում կարդալ սխալ ինֆորմացիա, սա խայտառակություն է: Սա անպատիժ չպետք է մնա»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ վարչապետին ներկայացված փաստաթղթում խոսվում է 92 մլն դրամի խախտումների վերաբերյալ, մինչդեռ դրանք վերաբերում են 2014-16թթ., երբ Օրբելյանն այդ ժամանակ ղեկավար չի եղել։ 

«Օրենքով Կոնստանտին Օրբելյանը երկամսյա ժամկետում կարող է դատարանում վիճարկել իր ազատման հրամանը, այդ երկու ամիսը շուտով կլրանա»,– ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси