Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, անհեթեթություններով դիմում են իրավապահներին. Դավթաշենի նախկին թաղապետ

Սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, անհեթեթություններով դիմում են իրավապահներին. Դավթաշենի նախկին թաղապետ

16:00 | 07.05.2019 | Քաղաքականություն

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը մամուլից է տեղեկացել իր անվան հետ կապված քրեական գործի մասին։

«Հարգելի հայրենակիցներ, այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։ Ես ինքս մամուլից տեղեկացա,մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։ Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը, քանի որ ինքս անտեղյակ եմ, ուղղակի կասեմ մի բան, որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելիս, իսկ քանի որ, ինչպես ասել եմ, սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին։ Ավելի մանրամասն ՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո կանդրադառնամ»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է թաղապետը։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։

Հրամաններով եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով եւ ուղարկվել նախաքննական մարմին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси