Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չինաստանը դեռեւս ծրագրում է պատվիրակություն ուղարկել ԱՄՆ՝ չնայած Թրամփի սպառնալիքներին

Չինաստանը դեռեւս ծրագրում է պատվիրակություն ուղարկել ԱՄՆ՝ չնայած Թրամփի սպառնալիքներին

18:50 | 06.05.2019 | Քաղաքականություն

Չինաստանը դեռեւս ծրագրում է առեւտրային պատվիրակություն ուղարկել ԱՄՆ՝ չնայած չինական ներկրվող ապրանքների համար այս շաբաթ տուրքեր սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ հայտնում է Reuters-ը։

«Անչափ կարեւոր է, որ մենք դեռեւս հուսով ենք, թե Միացյալ Նահանգները ջանասիրաբար կաշխատի Չինաստանի հետ եւ կձգտի փոխշահավետ համաձայնագրի՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ այս շաբաթ կբարձրացնի չինական ապրանքների 200 մլրդ դոլարի տուրքերը եւ նոր տուրքեր կսահմանի առաջիկայում՝ ուժեղացնելով ճնշումը Չինաստանի վրա։ Նրա խոսքերով, չինական ապրանքների վրա սահամնված տուրքերը ուրբաթ 10 տոկոսից կհասցվեն 25 տոկոսի, թեեւ փետրվարին նա որոշում էր կայացրել պահել դրանք տասը տոկոսանոց մակարդակի վրա, որպեսզի առեւտրային բանակցությունների համար խոչընդոտներ չստեղծվեն։ Թրամփը նաեւ ասել է, որ առաջիկայում ծրագրում է չինական ապրանքների համար 325 մլրդ դոլարի 25 տոկոսանոց տուրքեր սահմանել։

Նրա հայտարարությունից հետո ֆոնդային շուկաներն ընկել են եւ նավթի գները նվազել։

Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփի հայտարարություններից հետո, որոնք հանկարծակիի են բերել չինացի պաշտոնյաներին, Չինաստանը դիտարկում է այս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси