Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մայրերն անհանգստանում են երեխայի ամուսնանալու մասին. Նելլի Դուրյանը՝ սեռական բռնությունը չբարձրաձայնելու մասին

Մայրերն անհանգստանում են երեխայի ամուսնանալու մասին. Նելլի Դուրյանը՝ սեռական բռնությունը չբարձրաձայնելու մասին

18:30 | 06.05.2019 | Քաղաքականություն

Հայկական ընտանիքներում սովորաբար չեն բարձրաձայնում ընտանիքում երեխայի հանդեպ կատարված սեռական բռնության մասին, քանի որ վախենում են հասարակական կարծիքից։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

«Մայրերն անհանգստանում են երեխայի ամուսնանալու մասին, մտածում են, թե ինչպես է վաղը դպրոց գնալու, ինչ վերաբերմունք կունենան մյուս երեխաները իր երեխայի նկատմամբ»,– ասաց Դուրյանը՝ նշելով, որ ընտանիքում երեխայի հանդեպ կատարված սեռական բռնության մասին լռելը լատենտային հանցագործություն է։

Դուրյանը խոսեց Սյունիքում վերջերս կատարված դեպքից, նշեց, որ երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ կասկածվող հայրը ձերբակալվել է, իսկ տուժող աղջիկը եւ ընտանիքի մյուս երեխաները տեղափոխվելու են համապատասխան աջակցության կենտրոն: Նա ավելացրեց, որ ոստիկանության անչափահասների ստորաբաժանման կենտրոն են տարվելու երեխաները,  և հոգեբանական աշխատանքներ են տարվելու տուժող երեխայի հետ:

Նա հորդորեց լրագրողներին նման դեպքերի մասին գրելիս տարածաշրջանը չնշել.  «Քանի որ գյուղ է, և բոլորն իրար ճանաչում են»։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սյունիքի մարզի գյուղերից մեկում  դեռահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով քրեական գործ է հարուցվել։ Տղամարդու նկատմամբ՝ ծնված 1972թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141–րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ)։ Նշենք, որ 14–ամյա աղջիկն ապրում է բազմազավակ ընտանիքում, ունի եւ՛ քույր, եւ՛ եղբայր։ Աղջկա մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքն ու հեռացել գյուղից։

Դեպքի մասին տեղյակ են նաեւ համագյուղացիները. հենց նրանք են դիմել ոստիկանություն։ Աղջիկն ու ընտանիքի` դպրոցահասակ մյուս երեխաներն այս օրերին դպրոց չեն հաճախում։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси