Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բեռլուսկոնին վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Բեռլուսկոնին վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

17:47 | 06.05.2019 | Քաղաքականություն

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որն անցած շաբաթ աղիքային անանցանելիության պատճառով վիրահատության էր ենթարկվել, երկուշաբթի դուրս է գրվել Միլանի հիվանդանոցից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես լավ եմ զգում, բայց մի լավ վախեցել էի։ Վերջերս ինձ հետ կատարված շատ բաներ մտածել են տալիս, որ հասել եմ շրջագայության ավարտին, բայց ես կարողացա շատ լավ վերականգնվել»,- ասել է նա բուժհաստատության մոտ հավաքված լրագրողներին։

Բեռլուսկոնին Միլանի San Raffaele հիվանդանոցում հայտնվեց անցած երեքշաբթի։ Նախնական ախտորոշումը՝ երիկամային խիթեր։ Համաձայն ճշտված տվյալների՝ 82-ամյա քաղաքական գործիչը բժիշկներին էր դիմել աղիների անանցանելիության պատճառով, որը պահանջում էր լապարոսկոպիկ միջամտություն՝ վիրահատություն, որն անցկացնում են խոշոր կտրվածքների փոխարեն։

Ինչպես Բեռլուսկոնիին մեջբերում է  la Repubblica թերթը, նա բժիշկներին խոստացել է մի քանի օր տանը պառկած մնալ, բայց մայիսի 26-ին Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ նա երկու շաբաթ մտադիր է զբաղվել ընտրարշավով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси