Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անչափահասների մոտ սառը զենքի աճ է գրանցվել. Նելլի Դուրյան

Անչափահասների մոտ սառը զենքի աճ է գրանցվել. Նելլի Դուրյան

17:20 | 06.05.2019 | Քաղաքականություն

Անչափահասների կողմից և նկատմամբ բռնության դեպքերը նվազել են: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, խոսելով 2019 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքներից:

Նելլի Դուրյանի խոսքով՝ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թվի նվազում կա: 2018 թվականի ընթացքում՝ անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 66 դեպք, իսկ 2019 թվականի 3 ամիսների ընթացքում՝ 62:

Մարմնական վնասվածքի դեպքերն են նվազել 3 դեպքով, գողությունների 4-ով աճ կա, խուլիգանության դեպքերը 1-ով, անօրինական զենք կրելունը 5, ավտոկողոպուտ նախորդ տարի եղել է 3 այս տարի 2-սն են, նվազել է մեկ դեպքով, այս տարի չենք ունեցել կողոպուտի և ավազակային հարձակման դեպք, սակայն նախորդ տարի ունեցել ենք 1 ավազակային հարձակման դեպք¦,- ասաց ոստիկանության գնդապետը:

Խոսելով անչափահասների նկատմամբ բռնության դեպքերից՝ Դուրյանն ասաց, որ  նվազել են 16-ով, նախորդ տարվա 3 ամիսների ընթացքում եղել է 49, իսկ այս տարի 33-ն է:

«Ֆիզիկական բռնության դեպքերը անցած տարվա երեք ամիսների ընթացքում կազմել են 22, այս տարի՝ 10 դեպք: Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղած հանցագործությունները նախորդ տարի եղել է 19, այս տարի՝ 14: Ընտանիքում անչափահասի նկատմաբ բռնության դեպքերը եղել է ծեծը որպես հանցատեսակ, իսկ նախորդ տարի եղել է երկուսը, այս տարի՝ մեկը»,- ասաց նա:

Անդրադառնալով անչափահասների շրջանում կատարվող ոստիկանության աշխատանքին՝ նա նշեց, որ մշտապես անչափահասների շրջանում անցկացվում են ստուգված շրջագայություններ: Նա հայտնեց, որ անչափահասների մոտ շարունակում է հայտնաբերվել սառը զենք՝ դանակ և կռփազենք.

«Նախորդ տարվա առաջին եռամսյակում հայտնաբերվել էր նման 34 անչափահաս, որոնց մոտ եղել էր 24 դանակ և 10 կռփազենք, այս տարի այդ թիվը 41-ն է, ընդ որում՝ 18-ը եղել է կռփազենք»,- ասաց Նելլի Դուրյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси