Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՊՎԾ-ում այլեւս լրատվության բաժին չի լինելու». Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից և նոր ընկերություն հիմնել

«ՊՎԾ-ում այլեւս լրատվության բաժին չի լինելու». Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից և նոր ընկերություն հիմնել

17:10 | 06.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս կապակցությամբ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Սիրելի իրական լրագրողներ, իրավագիտակից ու սիրող քաղաքացիներ

Սրտի մասնագիտությամբ լինելով լրագրող՝ տարիներ շարունակ՝ սկզբում ինքնուս, ապա բուհում ձեռք բերեցի մտքի մասնագիտությունս՝ իրավագիտություն՝ մասնագիտանալով հատկապես դատական սխալների ոլորտում:

Երբ թավշյայից հետո՝ անցյալ տարվա օգոստոսին, Պետական վերահսկողական ծառայության պետ, հեղափոխական ազնվագույն քաղաքացի Դավիթ Սանասարյանից առաջարկ ստացա՝ ՊՎԾ-ում լինել լրատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար, դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում: Պատասխանեցի, որ մի քանի ամիս կարող եմ փորձել, քանի որ փաստաբան դառնալով՝ ինձ պատկերացնում եմ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման դաշտում:

Հետեւաբար, փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով ապրիլի 11-ից գտնվել եմ արձակուրդում՝ տեղեկացնելով ղեկավարիս, որ արձակուրդից հետո աշխատանքից դուրս գալու դիմում եմ ներկայացնելու եւ հիմնելու եմ իմ ընկերությունը: Տեղեկացնում եմ, որ արդեն դուրս եմ եկել աշխատանքից ու հիմնել եմ «Քո պաշտպանը» անվանումով ընկերությունը, որը զբաղվելու է քրեական արդարադատության խնդիրներով, իսկ գլխավոր թիրախում դատական սխալներն են լինելու:

Ինչ վերաբերում է ՊՎԾ-ում իմ աշխատանքին, ապա ինձ համար մեծ պատիվ է եղել թեկուզ խիստ ժամանակավոր աշխատել սկզբունքային հեղափոխական ու պետական գործչի՝ Davit Sanasaryan-ի ու ՊՎԾ-ի աշխատակազմի հետ:

Հ.Գ. ՊՎԾ-ի վերակազմավորման հետեւանքով այլեւս լրատվության բաժին չի լինելու: Մամլո խոսնակի պարտականությունները կատարելու է ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси