Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԿԳ նախարարը մամուլի նոր խոսնակ ունի

ԿԳ նախարարը մամուլի նոր խոսնակ ունի

17:00 | 06.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի նոր խոսնակ ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,-գրել է նա:

Ավելի վաղ ԿԳՆ մամուլի արդեն նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իր վերջին օրն է։ «Կհանդիպենք նոր աշխատավայրում, որտեղ շարունակելու եմ մասնագիտական կարողություններս ծառայեցնել Հայաստանին: Ինձ համար չկա հին ու նոր Հայաստան, կա՝ մի Հայաստան»,-գրել էր նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси