Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար անհրաժեշտ է 5 երկրի համաձայնության առկայությունը. գեներալ-մայոր

Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար անհրաժեշտ է 5 երկրի համաձայնության առկայությունը. գեներալ-մայոր

16:51 | 06.05.2019 | Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով համաձայնագիրը ստորագրված չէ, եւ այս հարցն այնքան ժամանակ բաց կմնա, մինչեւ չստորագրվի 5 երկրների կողմից միմյանց վրա չհարձակվելու համաձայնագիր: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Նրա պարզաբանմամբ՝ նկատի ունի Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին եւ Ռուսաստանին: «ԵՄ-ում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ինչպես էլ աշխատեն, միշտ որոշակի սպառնալիք կա: Չէ՞ որ սահմանին միայն կրակոցներ չէ, որ եղել են: Դրանք մշտապես են եղել: Բայց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան այցի ժամանակ այդ կրակոցները հաճախակիացան, ինչպես եղել է որեւէ խոշոր միջազգային խաղացողի այցի ժամանակ»,- շեշտեց Պետրոսյանը: Ընդ որում՝ զինվորականը նշեց, որ իրավիճակի լարմամբ մեծապես շահագրգռված է ոչ այնքան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որքան Անկարայի նրա գործընկերները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси