Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կրակոցներ՝ Երևանում. քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակը

Կրակոցներ՝ Երևանում. քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակը

16:17 | 06.05.2019 | Քաղաքականություն

Մայիսի 5-ին, ժամը 06.00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողը Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի շարժվելու ընթացքում լսել է կրակոցի ձայներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 06.30-ի սահմաններում Արգիշտի փողոցից, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Համլետ Խ.-ն եւ 1983 թ. ծնված Գյուլնարա Ա.-ն:

Գյուլնարա Ա.-ն ներկայացրել է Համլետ Խ.-ին պատկանող «Բրաունինգ» տեսակի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը /թույլատվությամբ/՝ փամփշտատուփով եւ 4 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси