Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաղաքական ինտրիգ ստեղծելը անշնորհակալ ու սխալ գործ է. Արարատ Միրզոյանը՝ լրագրողներին

Քաղաքական ինտրիգ ստեղծելը անշնորհակալ ու սխալ գործ է. Արարատ Միրզոյանը՝ լրագրողներին

13:53 | 27.04.2019 | Քաղաքականություն

Քաղաքական ինտրիգ ստեղծելը անշնորհակալ ու սխալ գործ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Քաղաքացու օրվա» միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ է նշում քաղաքացու օրը, նա առաջարկեց շրջել եւ համոզվել, որ քաղաքացիներն այդ տոնն իսկապես բարձր տրամադրությամբ են նշում:

NEWS.am-ի հարցին, թե նախքան տոն սահմանելը այդ հարցով հանրային քննարկման անհրաժեշտություն չկա՞ր, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Հանրային քննարկման անհրաժեշտություն բոլոր հարցերում միշտ կա եւ չկա, պետք է ողջախոհության սահմանը հասկանալ: Ի վերջո, սոցիալական ցանցերում եղան մեծ քննարկումներ Քաղաքացու օրվա հետ կապված, եւ կարծես թե ծանրակշռող կարծիքն այն է, որ պետք է Քաղաքացու օր ունենալ»:

Դիտարկմանը, թե ասում են, որ սա իշխանության տոնն է, Արարատ Միրզոյանն ասաց, որ անվերջ կարող են նման մեղադրանքներ հնչեցնել եւ անվերջ պատասխանել այդ մեղադրանքներին. «Ժողովուրդ ջան, դուք քաղաքացի եք, չէ՞: Գիտեք, անընդհատ քաղաքական ինտրիգ ստեղծելը, փորձել ինչ-որ բան հյուսել դրա շուրջ, կարծում եմ՝ անշնորհակալ եւ սխալ գործ է, ի վերջո կարող եք վայելել ազատ պետություն ունենալը, դուք էլ եք քաղաքացիներ»,-ասաց Միրզոյանը:

Այնուհետեւ նա դիտեց լուսանկարները, ինչպես նաեւ շախմատ խաղաց երեխաների հետ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси