Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Նա չի քնում, նա աշխատում է». Պեսկովը պատմել է Պուտինի գրաֆիկի մասին

«Նա չի քնում, նա աշխատում է». Պեսկովը պատմել է Պուտինի գրաֆիկի մասին

13:10 | 27.04.2019 | Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է Վլադիմիր Պուտինի հագեցած աշխատանքային գրաֆիկի մասին, գրում է ria.ru-ն:

Երկու օր առաջ Պուտինը Չիտայից մեկնել է Վլադիվոստոկ, որտեղ առաջին անգամ բանակցություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, այնուհետ 2-օրյա այցով ուղևորվել է Չինաստան՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին մասնակցելու: Լրագրողները հետաքրքրվել են Պեսկովից՝ երբ է Պուտինին հաջողվում քնել:

«Չէ՞ որ նա Պուտինն է, նա չի քնում, նա աշխատում է»,- ժպիտով ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝  ՌԴ առաջնորդի այցը Չինաստան շատ արդյունավետ է անցնում: Բացի համաժողովին մասնակցելուց, նա մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Նախօրեին հաղորդվել էր, որ Չինաստանում Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси