Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որպես կառավարության անդամ՝ գիտակցում եմ, որ իմ դերը հասարակությանը ծառայելն է․ Զոհրաբ Մնացականյան

Որպես կառավարության անդամ՝ գիտակցում եմ, որ իմ դերը հասարակությանը ծառայելն է․ Զոհրաբ Մնացականյան

13:00 | 27.04.2019 | Քաղաքականություն

«Բոլորիդ հետ շատ ոգևորված եմ այս օրվա համար, որովհետև այս օրն արտահայտում է այն, ինչին մենք ձգտել են 27 տարի՝ կառուցել մեր պետությունը, մեր երկիրը, որպես ժողովուրդ ունենալ հստակ արտահայտված ընտրություն, արժանապատվություն, վստահություն ու հարգանք, գիտակցում՝ աշխարհում քաղաքականության ունեցած դերի մասին»։ Այսօր Քաղաքացու օրվա շրջանակում հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ նրա՝ հենց այս ամենի վրա պետք է կառուցել պետությունը, վերականգնել սուվերենությունը։

«Ստեղծել պետություն, որտեղ մարդը կիզակետում է՝ իր իրավունքներով, արժանապատվությամբ ու կարողություններով։ Մենք բավական հզոր փորձն ենք ստեղծել՝ մարդու իրավունքը, տեղը հասարակության մեջ արտահայտելու։ Քաղաքացին է պետության հիմքը, քաղաքացին իր ամբողջությամբ պետություն է»,- ասաց նա։

Նախարարը նկատեց, որ ինքը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, գիտակցում է՝ կառավարության դերը հասարակությանը ծառայություն մատուցելն է։ Նրա կարծիքով՝  նման  հանրային քննարկումները, քննադատությունները պետք են, որպեսզի լսելի լինեն քաղաքացու պահանջները, ինչն էլ զգոն կպահի իշխանություններին։

Ինչ վերաբերում է Քաղաքացու տոնի հետ կապված արձագանքներին, Մնացականյանը նշեց, որ այս օրը կարևոր է, քանի որ միտված է ՀՀ հեղինակության բարձրացմանը. «Մեզ համար չափազանց էական ու կարևոր է ՀՀ քաղաքացու գնահատականը, քանի որ առաջին հերթին մենք պատասխանատու ենք ՀՀ քաղաքացու առջև։ Առավել կարևոր է, թե ՀՀ քաղաքացին ինչպես է գնահատում, թե ինչպիսին է ՀՀ հեղինակությունը»:

Խոսելով Արցախի մասին՝ Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց՝ Արցախը բոլորի համար գերակա խնդիրն է, որովհետև մեր 150 հազար հայրենակիցներ պահպանում են մեր հավաքական ինքնությունը։

«Մեր Արցախի հայրենակիցներն այնքան մոտ են շփման գծին, այնքան մոտ են վտանգին, և այդ 150 հազարի անվտանգությունը մեր կենսական հարցն է՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում՝ Երևանո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞ Լոս Անջելեսում։ Յուրաքանչյուր հայի համար սա մեր հավաքական ազգային գիտակցության ու ինքնության պաշտպանություն է»,- եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси