Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նախագահի աշխատակազմն աշխատանքի է ընդունել ևս մեկ վիրավորված զինվորի

Նախագահի աշխատակազմն աշխատանքի է ընդունել ևս մեկ վիրավորված զինվորի

12:40 | 27.04.2019 | Քաղաքականություն

Հանրապետության նախագահի աշխատակազմում այսօր աշխատանքի է ընդունվել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված Լիպարիտ Մելքոնյանը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:

«Շուրջ մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն:

Որպես օրինակ, որպես բարոյական պարտավորություն՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն այդ կոչն իրականություն դարձնելու ճանապարհին ամիսներ առաջ կատարեց առաջին քայլը՝ աշխատանքի ընդունելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող և մասնագիտական հմտություններ ունեցող զինծառայող Գոռ Դարմանյանին:

Նախագահ Սարգսյանը նաև ասել էր, որ գործընթացը լինելու է շարունակական: Եվ այսօր՝ Քաղաքացու օրը, Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունվում հայրենիքի ևս մեկ պաշտպան՝ Լիպարիտ Մելքոնյանը: Հայաստանի Հանրապետության ևս մեկ քաղաքացի ապահովվում է աշխատանքով:

Շարունակենք աջակցել մեր երկրի ու յուրաքանչյուրիս խաղաղության ու անվտանգության համար իրենց առողջությունը զոհաբերած մեր զինծառայողներին՝ աշխատատեղեր ապահովելով նրանց համար»,-ասված է գրառման տեքստում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси