Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար

Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար

15:22 | 25.04.2019 | Քաղաքականություն

Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2002թ. հոկտեմբերից, ունենալով ՀՀ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ պետության պատվիրակած լիազորությունների կազմակերպման և ղեկավարման լիազորություն, Արմավիրի մարզի Արմավիր գյուղական համայնքում աշխատանքի ընդունված մի խումբ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պարագայում 2014-2017 թվականների ընթացքում իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձերի ցուցակները և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով համայնքի միջոցներից հափշտակել խոշոր չափի՝ընդհանուր 565.267 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, Արմավիրի համայնքապետարանում որպես մշակույթի տան մարզիչ, որպես վարորդ, ինչպես նաև նույն համայնքի աշխատակազմում որպես պահակ աշխատանքի ընդունված անձինք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում համայնքի ղեկավարի գիտությամբ մեկնել են արտերկիր: Նշված անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ընթացքում աշխատակիցների հաճախումների մատյանում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով ՝ կազմվել են աշխատավարձի ցուցակներ՝ ներառելով նաև վերջիններիս տվյալները: Համայնքի ղեկավարը, իմանալով նշված աշխատակիցների բացակայելու հանգամանքի մասին, անձնական դրդումներով, իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ցուցակները, որի հիման վրա՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակել է նշված անձանց աշխատավարձի հաշվեհամարներին փոխանցված խոշոր չափերի գումարը:

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից պատճառված 565.267 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси