Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Բացումը «ֆեյք» չէր». Հեռուստացույց արտադրող ընկերությանն արտոնություն տրվեց. սարքավորումները ճանապարհին են

«Բացումը «ֆեյք» չէր». Հեռուստացույց արտադրող ընկերությանն արտոնություն տրվեց. սարքավորումները ճանապարհին են

15:12 | 25.04.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդորւմների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.9 մլրդ ՀՀ դրամի: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

«Արտոնություն ստանալու համար ներկրվող ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման գումարը՝ 178 մլն դրամ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ «մենք գնացինք բացեցինք, եւ դա «ֆեյք» բացում էր իրականում չի աշխատում»:

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ դա «ֆեյք» չի, իրենք լրացուցիչ հարցում են կատարել. «Մի քիչ ուշացել են պլանները, բայց աշխատակիցները վերապատրաստված են, առաջին  խմբաքանակը, որ սպասում է մաքսազերծման, Փոթիի ճանապարհին է: Առաջիկա ամսվա ընթացքում առաջին խմբաքանակը կհավաքվի եւ կիրացվի»:

Փաշինյանի հարցին, որ հայկական հեռուստացույցների արտադրությո՞ւն ենք ունենալու, նախարարն արձագանքեց. «Առաջին փուլում միայն հավաքում ենք ունենալու, իսկ երկրորդ փուլում իրենք որոշակի բաղկացուցիչներ արտադրելու են Հայաստանում»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси