Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուկրաինայի գերագույն ռադան ուկրաիներենը միակ պետական լեզու հռչակելու մասին օրենք է ընդունել

Ուկրաինայի գերագույն ռադան ուկրաիներենը միակ պետական լեզու հռչակելու մասին օրենք է ընդունել

13:55 | 25.04.2019 | Քաղաքականություն

Ուկրաինայի գերագույն ռադան օրենք է ընդունել, որի համաձայն ուկրաիներենը երկրի միակ պետական լեզու է  հռչակվում, գրում է РИА Новости-ն:

Օրենքին կողմ է քվեարկել 278 պատգամավոր, ընդ որում՝ քվորումը 226-ն է եղել: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի երկրի նախագահի ստորագրմանը:

Օրենքը պահանջում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կյանքի բոլոր՝ պետական, կրթական, առողջապահական, ծառայությունների և այլ ոլորտներում օգտագործեն բացառապես ազգային լեզուն: Բացառությունները կվերաբերեն միայն անձնական շփմանը և կրոնական ծեսերին:

Օրենքի հեղինակներն իրենց գլխավոր խնդիրն են համարում ուկրաիներենի՝ որպես ազգային լեզվի զարգացումը և պահպանումը: Ակնկալվում է պաշտոնյաների համար լեզվի հստակ մակարդակի գիտելիքների թեստ անցկացնել, որի արդյունքների անբավարար լինելու դեպքում նրանց 128-459 դոլարի տուգանք կսպառնա:

Ուկրաիներենի գործածումը պարտադիր կդառնա դատարաններում, բանակում, ոստիկանությունում, գովազդներում, նախընտրական քարոզարշավների և հանրաքվեների անցկացման ժամանակ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси