Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այս տարվա 3 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 181 մլն դրամով ավելի գումար է վճարվել

Այս տարվա 3 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 181 մլն դրամով ավելի գումար է վճարվել

13:52 | 25.04.2019 | Քաղաքականություն

2019 թվականի առաջին եռամսյակում 2018-ի համեմատ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին շուրջ 181 մլն դրամով ավելի գումար է հավաքագրվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության նիստում նշեց վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը:

«Այսինքն ամսական մոտ 60 հազար աշխատողի չափով ավելի դրոշմանիշային վճար է վճարվել: Բացի այդ, բավականին կուտակված պարտավորություններ կան: ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ բոլոր տնտեսավարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցենք»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմնադրամը բավականին շոշափելի գումար է վճարում, որը նվազագույն սոցիալական խնդիր լուծում է: Այս առումով կոչ կանեմ բոլորին կատարել իրենց պարտավորությունները: Դա թույլ կտա շահառուների շրջանակն ավելի ընդլայնել»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси