Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին

Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին

13:40 | 25.04.2019 | Քաղաքականություն

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով հայտարարության մեջ նշված է, որ «հանրապետության նախագահը եւ կառավարությունը դատապարտում են հայ ժողովրդի դեմ իրագործված այդ սարսափելի հանցագործությունը՝ այն որակելով որպես մարդկության պատմության բիծ», հայտնում է Financial Mirror-ը: 

Անաստասիադիսը նշել է, որ «Կիպրոսն աջակցում է Ցեղասպանության միջազգային ճանաչման հայերի ջանքերին, եւ նշում է, որ Կիպրոսը Եվրոպայում առաջին եւ աշխարհում երկրորդ երկիրն է, որը ճանաչել է այդ սարսափելի հանցագործությունը, եւ խնդրում է, որ պատմական ճշմարտությունը վերականգնվի»:

Դիմելով Կիպրոսի հայերին՝ նախագահն ընդգծել է, որ իրենք առաջընթացի մեջ զգալի ավանդ են ունեցել, որին «մենք հասել ենք մեր ընդհանուր հայրենիքում, եւ մեր գոյությունը ամբողջ աշխարհի համար օրինակ է»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси