Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Միհրան Պողոսյանի պատմությունը չի վնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը. «Իմ քայլը»

Միհրան Պողոսյանի պատմությունը չի վնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը. «Իմ քայլը»

13:26 | 25.04.2019 | Քաղաքականություն

Լրագրողների հարցը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ իրեն Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքի մասին, զվարճացրել է կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանին։ Ապրիլի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցում Հայկ Գեւորգյանը, մասնավորապես, նշել է, որ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր, հատկապես այն բանի վերաբերյալ, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին շնորհվել գեներալի կոչում։

«Այս ամենը ծիծաղ է առաջացնում»,- քմծիծաղով ասել է Հայկ Գեւորգյանը։

Իր հերթին, «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել է, որ որպես Հայաստանի քաղաքացի այս ամբողջ պատմությանը վերաբերվում է ծայրահեղ բացասաբար։

«Խիստ անցանկալի է, երբ քո երկրի նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչը, գեներալը, որը որոշակի չափով պետական գաղտնիքի կրող է, խնդրում է քաղաքական ապաստան մեկ այլ երկրում։ Բայց ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռուսաստանը կարող է մեզ հետ որոշակի սակարկության մեջ մտնել այս հարցով, ես այդպես չեմ մտածում, բայց եւ ինձ այդ հարցի փորձագետ չեմ համարում։ Ես չեմ կարող եւ չպետք է պատասխանեմ այն հարցերին, որոնց մասին տեղեկացված եմ ձեզանից քիչ»,- ասել է Թունյանը։

Նա կարծիք է հայտնել, որ այս ամբողջ պատմությունը ոչ մի վնաս չի պարունակում Հայաստանի միջազգային հեղինակության համար եւ նույնիսկ հակառակը՝ քանի որ, եթե բարձրաստիճան գործիչը, որին մեղադրել են ինչ-որ հանցագործության մեջ, փորձում է վերականգնել արդարությունը դատական կարգով, ապա դա «վկայում է այն մասին, որ երկրում ինչ-որ բան փոխվել է, իսկ արդարադատության համակարգը սկսել է աշխատել»։ 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси