Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտինը վստահ է, որ Կիմ Չեն Ընի այցը կծառայի Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացմանը

Պուտինը վստահ է, որ Կիմ Չեն Ընի այցը կծառայի Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների զարգացմանը

10:35 | 25.04.2019 | Քաղաքականություն

Հյուսիսային Կորեայի պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի այցը կծառայի Մոսկվայի եւ Փհենյանի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ կնպաստի Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վստահ եմ, որ նաեւ ձեր այցն այսօր Ռուսաստան կծառայի երկկողմ հարբերությունների զարգացմանը եւ մեզ կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի ուղիներով կկարողանանք կարգավորել Կորեական թերակղզու իրավիճակը, ինչ կարող ենք միասին անել, ինչ կարող է անել Ռուսաստանը, որ սատարի այն դրական գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում»,- հայտարարել է Պուտինը:

Հյուսիսային Կորեայի ղեկավարին ողջունելով՝ Պուտինը անձամբ շնորհավորել է նրան պաշտոնին վերջերս ընտրվելու առիթով:

«Անչափ հաճելի է ձեզ Ռուսաստանում տեսնել: Մեր գործընկերները վաղուց էին պայմանավորվում այս հանդիպման անցկացման շուրջ: Բայց առաջին հերթին կցանկանայի ձեզ շնորհավորել Կորեայի ղեկավարի բարձր պաշտոնին ընտրվելու առիթով: Ես ձեզ համապատասխան նամակ եմ ուղարկել, բայց եւս մեկ անգամ հաճույքով անձամբ եմ շնորհավորում»,- ասել է նա:

Պուտինը հիշեցրել է, որ անցյալ տարի նշվել է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70 տարին, եւ հիշել է 2000 թվականին իր այցը Հյուսիսային Կորեա:

«Ես հիշում եմ իմ այցը ձեր երկիր: Ձեր հայրը հիմնարար պայմանագրի, մեր երկրների միջեւ բարեկամության մասին պայմանագրի ստորագրման նախաձեռնողներից մեկն էր»,- նշել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси