Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեր սերունդը դեռևս ականատես կլինի, թե ինչպես Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Դավիթ Հարությունյան

Մեր սերունդը դեռևս ականատես կլինի, թե ինչպես Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Դավիթ Հարությունյան

17:48 | 24.04.2019 | Քաղաքականություն

Մեր սերունդը դեռեւս ականտես կլինի, թե ինչպես Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Տարիներ առաջ ասել եմ եւ հիմա մեկ անգամ եւս կկրկնեմ, որ իմ խորին համոզմամբ՝ թուրքական հասարակությունը եւս հասունանում է եւ մեր սերունդը դեռեւս ականտես կլինի, թե ինչպես Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,–նշեց նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերժողականության մասին հարցին նախկին նախարարը պատասխանեց. «Կան օրինաչափություններ, որոնք Էրդողանը չի կառավարում, կառավարում է պատմությունը, հասարակությունների զարգացումը, այնպես որ Էրդողանի մերժողականությունը ընդամենը հակառակ դերակատարություն կունենա»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси