Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կիմ Չեն Ընն առաջին անգամ հարցազրույց է տվել օտարերկրյա լրագրողին

Կիմ Չեն Ընն առաջին անգամ հարցազրույց է տվել օտարերկրյա լրագրողին

17:21 | 24.04.2019 | Քաղաքականություն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստան ժամանելուց հետո բացառիկ հարցազրույց է տվել «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող, հաղորդավար Պավել Զարուբինին:

Ինչպես նշում է vesti.ru-ն, սա առաջին դեպքն է, երբ Կիմ Չեն Ընը հարցազրույց է տալիս օտարերկրյա լրագրողին: Հարցազրույցի ընթացքում հյուսիսկորեացի առաջնորդն ասել է, որ Ռուսաստան այցի սկիզբն իր մոտ ջերմ տպավորություններ է առաջացրել:

«Ես Ռուսաստան եմ եկել մեր ժողովրդի ջերմ զգացումով: Լիահույս եմ, որ այս այցը հաջող և օգտակար կլինի, և որ հարգարժան նախագահ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կկարողանամ քննարկել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կոնկրետ հարցեր»,-ասել է նա:

Նշվում է, որ հարցազրույցի ամբողջական տարբերակը ցուցադրվելու է ապրիլի 28-ին:

Ավելի վաղ՝ 2019թ. փետրվարին, երբ Հանոյում ընթանում էր ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը, Reuters-ի թղթակցին հաջողվել էր մեկ հարց հղել Կիմ Չեն Ընին՝ հետաքրքրվելով՝ արդյոք Փհենյանը պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից: Այն ժամանակ Կիմ Չեն Ընը պատասխանել էր, որ եթե պատրաստ չլիներ, այդտեղ չէր լինի:

«Մենք շատ ջանք ենք գործադրել, և ժամանակն է դրանք ցուցադրել աշխարհին»,-ասել էր նա:

Հայտնի է, որ ապրիլի 25-ին Վլադիվոստոկում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հյուսիսկորեացի գործընկերոջ հանդիպումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси