Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Պատմությունը փլվում է մեր աչքի առաջ». աշխարհի հայտնիներն արձագանքել են Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

«Պատմությունը փլվում է մեր աչքի առաջ». աշխարհի հայտնիներն արձագանքել են Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

13:42 | 16.04.2019 | Հասարակություն

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերն աշխարհն անօգնական հետևում էր՝ ինչպես է կրակն ագահորեն կլանում համաշխարհային մշակույթի ամենահայտնի կոթողներից մեկը՝ Փարիզի Աստվածամոր տաճարը, որում բռնկված հրդեհը մարելու համար ավելի քան 400 հրշեջից մի քանի ժամ է պահանջվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հրդեհի շոկային լուրին արձագանքել են համաշխարհային առաջնորդներ, քաղաքական գործիչներ, հայտնիներ, որոնք համապատասխան գրառումներ են արել սոցկայքերում:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր զորակցությունն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ ընդգծելով, որ Փարիզի Աստվածամոր տաճարն աշխարհի մեծագույն գանձերից է:

«Մեր էությանը բնորոշ է սգալ, երբ տեսնում ենք՝ ինչպես ենք կորցնում պատմությունը, սակայն մեզ բնորոշ է նաև հանուն վաղվա վերակառուցելը, հնարավորինս ուժեղ լինելը»,-գրել է Օբաման՝ կից հրապարակելով տաճարում ընտանիքի հետ արված լուսանկար:

 

 

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը գրել է. «Սիրտս ցավում է փարիզցիների համար, երբ տեսնում եմ այրվող տաճարը: Աղոթում եմ բոլորի անվտանգության համար»:

 

 

Ֆրանսիացիներին իրենց ցավակցություններ են հայտնել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Հետևում եմ՝ ինչպես է կրակը կուլ տալիս պատմական տաճարը. հուսահատեցնող և շոկային տեսարան է: Աղոթում եմ բոլորի անվտանգության համար»,-գրել է Իվանկա Թրամփը:

 

 

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ֆրանսիային ուժ է մաղթել տաճարի վերակառուցման ու վիշտը հաղթահարելու հարցում:

«Սիրտս Փարիզի հետ է: Փարիզի Աստվածամոր տաճարը մեր՝ որպես մարդ արարածների հանուն մեծ նպատակի միավորվելու խորհրդանիշն է»,-գրել է նախկին պետքարտուղարը:

Այս թեմայով անկեղծ գրառումներ են արել երգչուհի Շերը, դերասան Իդրիս Էլբան, մոդել Կառլա Բրունինև այլ աստղեր:

«Պատմությունը փլվում է մեր աչքի առաջ: Սիրտս կոտրվում է Փարիզի Աստվածամոր տաճարի ու Փարիզի համար»,-գրել է երգչուհի Դուա Լիպան:

 

 

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է:

 

Firefighters douse flames billowing from the roof as they try to stop the flames spreading. Nobody has been injured, junior interior minister Laurent Nunez said at the scene, adding: 'It's too early to determine the causes of the fire'

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси