Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ վարչապետն ընդամենը երեք անելիք ունի. քիթն ամեն տեղ չպետք է մտցնի. Ստեփան Դանիելյան

ՀՀ վարչապետն ընդամենը երեք անելիք ունի. քիթն ամեն տեղ չպետք է մտցնի. Ստեփան Դանիելյան

12:12 | 16.04.2019 | Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ընդամենը երեք անելիք ունի՝ որոշել երկրի զարգացման հայեցակարգը, ընտրել լավ թիմ ու չխանգարել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ֆրանսիայի ամենալավ թագավորը Լյուդովիկոս 13- է եղել, ով բոլոր թագավորների մեջ ամենաբութն ու ամենաանգործունակն է եղել՝ կյանքում գիրք չի կարդացել ու անգամ ի վիճակի չի եղել սերունդ տալ ու պատմաբանները համակարծիք են, որ այդ գործում իրեն բարի մարդիկ են օգնել։ Նշվում է, որ դինաստիան շարունակվելու համար այդ բարի մարդն իր հոր՝ Հենրիխ 3-ի բաստարդներից (ապօրինի բազմաթիվ զավակներից) մեկն է եղել։ Լյուդովիկոսից հետո է Ֆրանսիայի իրական զարթոնքն ու հզորությունը սկսվել։ Նրա միակ ներդրումն այն է եղել, որ ընտրել է կառավարիչների լավ թիմ ու երկրի կառավարման գործում նրանց չի խանգարել։

Ինչո՞ւ եմ սա գրում։ Հայաստանի վարչապետն ընդամենը երեք անելիք ունի՝ որոշել երկրի զարգացման հայեցակարգը, ընտրել լավ թիմ ու չխանգարել։ Այսինքն, քիթն ամեն տեղ չմտցնել։ Կարճ ասած՝ գրագետ մենեջմենթ»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси