Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքն ու գլխավոր ստեղծագործությունները պահպանվել են. հրշեջներ

Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքն ու գլխավոր ստեղծագործությունները պահպանվել են. հրշեջներ

11:53 | 16.04.2019 | Հասարակություն

Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքն ու գլխավոր ստեղծագործությունները պահպանվել են պետական ծառայությունների համակարգված գործողությունների շնորհիվ, տեղեկացրել է քաղաքի հրշեջ ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Տաճարի կառուցվածքը փրկվել է, եւ արվեստի հիմնական ստեղծագործությունները պահպանվել են շնորհիվ պետական տարբեր ծառայությունների համակարգված գործողությունների, որոնք մեզ օգնություն են ցուցաբերել»,- ասվում է Փարիզի հրշեջ ծառայության հաղորդագրությունում, որը հրապարակվել է Twitter-ում։

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի ձողը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրշեջ աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси