Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեղրու զորամասում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների

Մեղրու զորամասում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների

11:22 | 16.04.2019 | Հասարակություն

Մեղրու զորամասում կարգազանցության եւ անհնազանդության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ֊ի 364֊րդ հոդվածի 2֊րդ մասով՝ այն բանի համար, որզինծառայողները հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները, ինչը փաստացի զուգորդվել է դրանց դադարեցմամբ:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետեւ տարել են առաջնագիծ: Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։

Դեպքի առաթիվ հարուցվել էր երկու քրեական գործ: Մեկը ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), իսկ մյուսը ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հատկանիշներով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси