Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ջեբկիրները դուրս են գալիս ջրի երես. Փաշինյանը՝ դատական իշխանության մասին

Ջեբկիրները դուրս են գալիս ջրի երես. Փաշինյանը՝ դատական իշխանության մասին

16:47 | 15.04.2019 | Քաղաքականություն

Պետք է բարձրագույն դատական խորհուրդը գործի էֆեկտիվ, Արդարադատության նախարարությունը, լրատվամիջոցները գործեն էֆեկտիվ, ՀԿ-ները իրենց վերահսկողական գործառույթները իրականացնեն լիարժեք: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարելի է հասնել դատական իշխանության իրական բարեփոխմանը:

Դիտարկմանը, որ որոշ փրձագետները նշում են, որ երբ վարչապետն ազատ է թողնում դատական համակարգը, որեւէ ազդեցություն չի լինում, դա կարող է ամենաթողության բերել, վարչապետն արձագանքեց. «Ես հույս ունեմ, որ բոլորս համոզված եք, որ եթե գնանք այդ ճանապարհով, դատավորների ցուցակը գրեն, ես դիմացը պլյուս-մինուս դնելով գնամ, մենք նորից կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առջեւ»:

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությանը, թե դատական համակարգում ջեբկիրներ կան, որոնք պետք է ջրի երես դուրս կգան, Փաշինյանն ասաց. «Դուրս են գալիս, երկու շաբաթ առաջ չի՞ դատավոր ձերբակալվել կաշառքի մեղադրանքով»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси