Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ապարանում նախատեսում ենք անասնապահական քոլեջ ստեղծել. գյուղնախարարի պաշտոնակատար

Ապարանում նախատեսում ենք անասնապահական քոլեջ ստեղծել. գյուղնախարարի պաշտոնակատար

16:10 | 15.04.2019 | Հասարակություն

Ապարանում նախատեսվում է անասնապահական քոլեջ ստեղծել, որը հագեցած կլինի լավագույն տեխնոլոգիաներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

«Անասնաբուժական ծառայություններ մատուցողների շարքում մեծ մասը կենսաթոշակի տարիքն անցած մարդիկ են, երիտասարդ կադրերի լրջագույն խնդիր ունենք։ Հիմա ակտիվ աշխատում ենք համալսարանի հետ։ Բավականին լուրջ գումարներ ենք պատրաստվում տրամադրել, 5-7 միլիոն արժողությամբ գրանտային ծրագիր ենք նախատեսել, որ ստեղծենք գիտական լուրջ կենտրոններ, որտեղ մեր ուսանողներին հնարավորություն կտանք վերապատրաստվել։ Ապարանում նախատեսվում է անասնապահական քոլեջ ստեղծել, որը հագեցած կլինի լավագույն տեխնոլոգիաներով։ Երկու նպատակ ունենք՝ ստացիոնար կրթությունն ենք ապահովելու եւ կարճաժամկետ դասընթացների միջոցով վերապատրաստելու ենք մասնագետներին ու ֆերմերներին»,–նշեց նա՝ հավելելով, որ իրենց գլխավոր նպատակը գիտելիքահեն տնտեսության կառուցումն է։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси