Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Այդպիսի պրակտիկա եղել է». Փաշինյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքների մասին

«Այդպիսի պրակտիկա եղել է». Փաշինյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքների մասին

15:56 | 15.04.2019 | Քաղաքականություն

Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ մենք Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք մեր ԱԳ նախարարներին, կատարվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հանձնարարականը Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակի, մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալու մասին է՝ փորձել մոտեցնել մեր դիրքորոշումները»,-ասաց նա:

Փաշինյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցում է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Ոչ մի տարօրինակ բան չկա, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարարը: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից է: Այդպիսի պրակտիկա եղել է: Դա եւ ՌԴ ԱԳ նախարարի հովանու ներքո կարող է լինել, եւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամեր առաջ Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Եռակողմ հանդիպումից առաջ տեղի է ունեցել Մնացականյան–Լավրով երկկողմ հանդիպում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси