Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փաշինյանը սկսել է հերթով հերքել իր հայտարարությունների 90 տոկոսը. Նարեկ Սամսոնյան

Փաշինյանը սկսել է հերթով հերքել իր հայտարարությունների 90 տոկոսը. Նարեկ Սամսոնյան

15:48 | 15.04.2019 | Քաղաքականություն

Սա առաջին նմանատիպ ակցիան է, սակայն միանշանակ վերջինը չի լինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց #sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Դանիելյանը՝ անդարադառնալով Երեւանի փողոցները #SutNikol գրաֆիտիներով պատելու նախաձեռնությանը։

«Քանի որ լրանում է սահմանադրական կարգի տապալման և իշխանության զավթման պրոցեսի սկզբի առաջին տերալիցը, մենք ընկերներով ուզում էինք ոմանց ցույց տալ, որ Հայաստանի պետականության դիմադրությունը դեռ լրիվ տապալված չէ, կան դեռ օջախներ։ Այսօր Հայաստանի յոթ քաղաքաներում բազմաթիվ քաղաքացիներ, մեր համակիրները և համախոհները միացել են ակցիային, և ցույց են տվել, որ ստի ու կեղծիքի այս ալիքը դեռ ամբողջովին չի հաղթել»,–ասաց նա։

Նախաձեռնության անդամներից Նարեկ Սամսոնյանի խոսքով էլ ՝ իրենց նախաձեռնության անվանումը դրել են #sutNikol նրա համար, քանի որ ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ստի ու կեղծիքի միջոցով։

«Փաշինյանն իր արած հայտարարությունների 90 տոկոսը հերթով սկսել է հերքել, ինքն իր ասածները սկսել է մերժել իր կառավարության առաջին ամիսների։  Հանրության լայն շրջանակների համար արդեն իսկ տեսանելի են այն բոլոր ստերը, որոնք ասվել են գործող իշխանության կողմից, և մեր սիմվոլիկ ակցիան, որ սկսեցինք ապրիլի 1–ից, նպատակ էր հետապնդում բացահայտել Հայաստանում ստի ու կեղծիքի ընդհանուր մթնոլորտը»,–ասաց նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси