Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սինգապուրում սկսվում են օդային տաքսու փորձարկումները

Սինգապուրում սկսվում են օդային տաքսու փորձարկումները

14:08 | 15.04.2019 | Հասարակություն

Սինգապուրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAAS) նախատեսում է 2019-ին սկսել օդային տաքսու թեստավորումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Channel News Asia-ին։

Տեղեկացվում է, որ տաքսին ուղղաթիռի նման կլինի, բայց դրա ստեղծման ժամանակ ենթադրվում է օգտագործել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները։

Թռիչքը եւ վայրէջքը տեղի կունենան ուղղահայաց դիրքով՝ հեռահար կամ լրիվ ավտոմատ կառավարման օգնությամբ։

Խցիկում կարող է տեղավորվել երկու մարդ։ Մեքենան կարող է հաղթահարել 30 կիլոմետր հեռավորություն։

Թեստավորումը կիրականացվի ջրի եւ ոչ թե բնակելի զանգվածների վրա, ճշգրտում է պարբերականը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси