Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իտալիայում «մայր» եւ «հայր» հասկացությունները վերականգնել են անձը հաստատող փաստաթղթերում

Իտալիայում «մայր» եւ «հայր» հասկացությունները վերականգնել են անձը հաստատող փաստաթղթերում

12:52 | 15.04.2019 | Հասարակություն

Իտալիայում «մայր» եւ «հայր» հասկացությունները  պաշտոնապես վերականգնել են անձը հաստատող փաստաթղթերում, հաղորդում է «Զվեզդան»:

Իտալիայում փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Մատեո Սալվինին հրաման է ստորագրել  անձը հաստատող փաստաթղթերում «մայր» եւ «հայր» հասկացությունները վերականգնելու մասին:

«Ես ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Իտալիայում այլեւս չի լինի ծնող-1 եւ ծնող-2: Դա հակասում  է մեր բոլոր բազմադարյա ավանդույթներին եւ մենք  որոշեցինք վերջ դնել դրան», — նկատել է Սալվինին:

2015-ին Իտալիայում «մայր» եւ «հայր» հասկացությունների փոխարեն ծնող-1 եւ ծնող-2 տերմիններ էին սահմանել, սակայն շատ իտալացիների այդ նորարարությունը դուր չէր եկել:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси