Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ Արթուր Դանիելյանը ոստիկանություն են տարվել

Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ Արթուր Դանիելյանը ոստիկանություն են տարվել

10:21 | 15.04.2019 | Հասարակություն

Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Antifake կայքի տեղեկություններով՝ #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ:

Ըստ կայքի տեղեկությունների, ոստիկանության բաժիններ բերված նախաձեռնության անդամները հրաժարվել են բացատրություններ տալ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси