Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Յուվենտուսը» պարտվեց եւ հետաձգեց չեմպիոնությունը

«Յուվենտուսը» պարտվեց եւ հետաձգեց չեմպիոնությունը

18:52 | 13.04.2019 | Սպորտ

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոնի տիտղոսը գործնականում ապահոված Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց ՍՊԱԼ-ին եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Դաշտի տերերը հասան կամային հաղթանակի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինի խփած գոլից հետո։

Մասիմիլիանո Ալեգրիի որոշմամբ, Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ հանգստի հնարավորություն էին ստացել «Յուվենտուսի» հարձակման առաջատար, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ խորվաթ Մարիո Մանջուկիչը։

«Յուվենտուսը» 84 միավորով առաջին տեղում է, մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նապոլին» հետ է 20 միավոր։ ՍՊԱԼ-ը 35 միավորով 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

ՍՊԱԼ – «Յուվենտուս»՝ 2։1 (տեսանյութ)

Կեւին Բոնիֆացի, 49, Սերջո Ֆլոկարի, 74 – Մոյզե Քին, 30

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси