Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին` Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման ընդունման համար

ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին` Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման ընդունման համար

18:00 | 13.04.2019 | Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին:

«Հարգելի պարոն նախագահ, թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար:

Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարևոր նպաստը կունենա
մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում:

Իտալիայի Պատգամավորների պալատը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիսյի ժողովուրդը: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական նամակում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси