Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև». Նազարբաև

«ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև». Նազարբաև

11:39 | 11.04.2019 | Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև: Նման վստահություն է հայտնել ԵԱՏՄ համահիմնադիր, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այդ կարծիքը հնչել է Աստանայում ընթացող «Գաղափարից իրականություն. Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի եվրասիական նախաձեռնության 25-ամյակին» գիտագործնական կոնֆերանսի ժամանակ ընթերցված Նազարբաևի ողջույնի խոսքում:

Ժամանակակից ԵԱՏՄ-ն ավելի քան 750 մլրդ դոլար արտաքին առևտրաշրջանառությամբ հսկայական շուկա է, որի բնակչությունը գերազանցում է 180 մլն-ը, նշել է Ղազախստանի առաջին նախագահը:

Նրա խոսքով՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը հիմնական գործընկերների ու նոր աճող շուկաների հետ պետք է ամբողջ մայրցամաքում ԵԱՏՄ դերի բարձրացման համար խթան հանդիսանա:

«Մենք վստահ քայլերով առաջ ենք ընթանում՝ հիմնական նպատակներին հասնելու համար, դրանք են՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը»,- ասել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси