Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության նիստը վարում է Ավինյանը. օրակարգում 41 հարց է, որից 29-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի (ուղիղ)

Կառավարության նիստը վարում է Ավինյանը. օրակարգում 41 հարց է, որից 29-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի (ուղիղ)

11:10 | 11.04.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 11-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 29-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ստրասբուրգում: Նա այսօր ելույթ է ունենալու ԵԽԽՎ-ում եւ պատասխանելու է ներկաների հարցերին:

Նշենք, որ կառավարության օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- ԱԱԾ-ին գումար հատկացնելու մասին,

- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

- ՀՀ հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2019 թվականի կադաստրային գները հաստատելու մասին,

- «ԵՏՄ-ի և ՉԺՀ-ի մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին»,

- «Հայաստանի կառավարության և Բուլղարիայի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Հայաստանի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси