Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մոսկովյան սկանդալից հետո հայ մարզիկը կարող է որակազրկվել

Մոսկովյան սկանդալից հետո հայ մարզիկը կարող է որակազրկվել

16:43 | 09.04.2019 | Սպորտ

Ռուսաստանի խառը մենամարտերի միության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որը վերաբերում է ապրիլի 6-ին Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Ասատրյանի և Ռուսաստանը ներկայացնող Ալի Բագաուտինովի մրցամարտին:

Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, MMA-ի ներկայացուցիչներն աջակցել են մրցավարների որոշմանը, ըստ որի հաղթանակն իրավացիորեն է շնորհվել Բագաուտովին, իսկ Ասատրյանի նկատմամբ հարկավոր է կիրառել պատժամիջոցներ:

«Ասատրյանը ստիպված կլինի հրապարակավ ներողություն խնդրել, իր հոնորարից տուգանք վճարել, ինչպես նաև կորակազրկվի մինչև 6 ամիս ժամկետով»,- հայտարարել է MMA-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Fight Nights Global 92 մրցաշարի շրջանակում կայացած Բագաուտինով-Ասատրյան մենամարտում հաղթանակը շնորհվել էր Ռուսաստանի ներկայացուցիչին, որից հետո հայ բռնցքամարտիկն ուղիղ եթերում արտահայտել էր իր դժգոհությունը՝ վիրավորելով մրցավարներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси