Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանը և Հայաստանը օգնություն կտրամադրեն ջրհեղեղից տուժած Իրանին

Ռուսաստանը և Հայաստանը օգնություն կտրամադրեն ջրհեղեղից տուժած Իրանին

14:00 | 06.04.2019 | Քաղաքականություն

ՌԴ-ի եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություններըը մարդասիրական օգնություն կտրամադրեն լայնամասշտաբ ջրհեղեղներից տուժած Իրանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքին:

Ավելի վաղ Mehr-ը հաղորդել էր, Իրանում ջրհեղեղից մահացածների թիվը գերազանցել է 70-ը: Տարերքից, որն Իրանում սկսվել էր մարտի 21-ին՝ Նոր Տարին նշելուց մի քանի օր անց,  տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ եւ ըստ իրանական ԶԼՄ-ի, մոտ 1.9 հազար քաղաքներ եւ գյուղեր:

Առատ տեղումների պատճառով առաջացած ջրհեղեղներից Իրանի շատ նահանգներում  ճանապարհները ողողվել են, վնասվել են ենթակառուցվածքները եւ տները, տրանսպորտը, ինչպես նաեւ խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը:

«Շատ լուրջ վնաս է հասցվել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին եւ նահանգների մեծ մասում բնակելի տներին: Ստեղծված պայմաններում իրանական կողմի դիմումի կապակցությամբ որոշում է ընդունվել ՌԴ միջոցների հաշվին ՌԴ ԱԻՆ-ի ուժերի եւ ՀՀ ԱԻՆ-ի հետ համատեղ ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոցներ  (ծածկոցներ, վրաններ եւ այլ կարեւոր անվանացուցակ) ուղարկելու մասին », - ասվում է հաղորդագրությունում:

Գերատեսչությունում հավելել են, որ Մոսկվան իր կարեկցանքն ու  աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին, ինչպես նաեւ տոկունություն է ցանկանում բարեկամական երկրի վրա հասած աղետի հաղթահարման համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси