Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
G7-ի երկրները եւ ՄԱԿ-ը կոչ են արել վերջ դնել Լիբիայում ռազմական դիմակայությանը

G7-ի երկրները եւ ՄԱԿ-ը կոչ են արել վերջ դնել Լիբիայում ռազմական դիմակայությանը

13:48 | 06.04.2019 | Քաղաքականություն

G7 երկրները եւ Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտել են Լիբիայում տեղի ունեցած ռազմական գործողությունները, հաղորդում է BBC News-ը:

Մասնավորապես, G7-ը եւ ՄԱԿ-ը կոչ են արել «անմիջապես դադարեցնել ամբողջ ռազմական գործունեությունը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար, Խալիֆա Հաֆթարը հարձակում է սկսել Տրիպոլիի ուղղությամբ:

Դրանից հետո տեղեկություն հայտնվեց, որ Հաֆթարի բանակը վերահսկողության տակ է վերցրել Տրիպոլիի օդանավակայանը:

2011 թվականին քաղաքացիական պատերազմից եւ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո  Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը: Երկրի արեւելքում գտնվում է խորհրդարանը եւ բանակը՝ ֆելդմարշալ Հաֆթարի գլխավորությամբ: Արեւմուտքում՝ Տրիպոլիում, տեղկայված է ազգային համաձայնության կառավարությունը, որը ձեւավորվել է ՄԱԿ աջակցությամբ եւ ճանաչվել է միջազգային հանրության կողմից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси